15:48  ,  14 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալինի հայկական եկեղեցի (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հոկտեմբերի 14-ին այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինի հայկական եկեղեցի, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Եկեղեցում հավաքականի ֆուտբոլիստներին դիմավորել են Տալինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչեպես նաև Տալինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները:

Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվեցին հայկական խաչքարի մոտ: «Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր նվիրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին այցելեցին Տալլինի հայկական եկեղեցի: Մանրամասները՝ https://www.ffa.am/hy/1602674471 Լուսանկարները

Posted by Football Federation of Armenia on Wednesday, October 14, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով