00:13  ,  14 հոկտեմբերի, 2020

Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին:

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ Շվեդիայի դեմ խաղում 0:10 հաշվով կրած պարտությունից հետո Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում:

Նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա շուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով