ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում անցկացրեց Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մարզմանը չի մասնակցել Վարազդատ Հարոյանը, որը Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի Լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է, և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը։
Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:
Posted by Football Federation of Armenia on Tuesday, October 13, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում