22:26  ,  13 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Շվեդիային

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվեց Շվեդիային:

Անտոնիո Ֆլորեսի գլխավորած հավաքականը պարտություն կրեց 0:10 հաշվով:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիպումը անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։

8-րդ տուրից հետո Հայաստանն ունի 3 միավոր և նախավերջին 5-րդ տեղում:

Եվրոպայի Մ21 առաջնություն, ընտրական փուլ, 8-րդ տուր

Շվեդիա Մ21 - Հայաստան Մ21՝ 10:0

Կարլսոն 32 (11մ), 41, (11մ), 44, Ինգելսոն, 57, Աբրահամ, 68, 90+2, Հանսոն, 77, 82, 90+3, Սար, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով