19:32  ,  13 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը Շվեդիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհյուրընկալվի Շվեդիայի թիմին:

Անտոնիո Ֆլորեսը հրապարակել է իր գլխավորած հավաքականի մեկնարկային կազմը:

Հայաստանի Մ-21 հավաքական. Ասլանյան, Դանիելյան, Խաչումյան, Մելքոնյան, Աֆաջանյան, Հարությունյան, Մուրադյան, Սադոյան, Մրյան, Մկրտչյան, Շաղոյան:

Շվեդիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում