16:16  ,  13 հոկտեմբերի, 2020

Իգոր Պիկուշչակը կհեռանա «Նոայից»

Մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակը կհեռանա Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Sport24-ի համաձայն՝ Պիկուշչակը կգլխավորի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող «Ակրոնը»:

37-ամյա մարզիչը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Իգոր Պիկուշչակը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում