17:42  ,  13 հոկտեմբերի, 2020

«Լեյքերսի» բասկետբոլիստները չեմպիոնական գավաթով վերադարձել են Լոս Անջելես

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստները NBA-ի եզրափակիչում ընդհանուր 4:2 հաշվով «Մայամիի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո վերադարձել են Լոս Անջելես:

Օդանավակայանում «Լեյքերսի» բասկետբոլիստներին դիմավորել են ակումբի ֆանատները:

«Լոս Անջելես Լեյքերսը» պատմության մեջ 17-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն: Վերջին անգամ ակումբը չեմպիոն էր հռչակվել 2010 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում