14:33  ,  13 հոկտեմբերի, 2020

Ֆերդինանդ Կարապետյանը` Գերմանիայի ակումբային չեմպիոն (ֆոտո)

Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն: Եզրափակիչում «Համբուրգը» 7:0 հաշվով հաղթել է «Վիտեն-Անենին» և չորրորդ անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը:

73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է հոլանդացի Մատեյս վան Հարտենին:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը պայքարում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում