22:36  ,  12 հոկտեմբերի, 2020

Պետրոս Ավետիսյանի գոլը չի օգնել «Տոբոլին»

Ղազախական «Տոբոլը» ստուգողական հանդիպում է անցկացրել Կարագանդայի «Շախտյորի» հետ և պարտել 1:2 հաշվով:

«Տոբոլի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 24-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ «Տոբոլի» մեկ այլ ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանն այս օրերին Հայաստանի հավաքականի ճամբարում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում