21:08  ,  12 հոկտեմբերի, 2020

Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամկետները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) գործադիր կոմիտեն որոշում է կայացրել աշխարհի առաջնության անցկացման վայրի ու ժամկետների վերաբերյալ:

2020թ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-20-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, hաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դեռ 2 օլիմպիական ուղեգիր ունի ըմբշամարտում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) օլիմպիական ուղեգիր էին նվաճել նախորդ տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում