16:55  ,  13 հոկտեմբերի, 2020

Բրայանտի այրի. Շատ կցանկանայի, որ Կոբին տեսներ սա

«Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի այրին մեկնաբանել է լոսանջելեսցիների նվաճած հերթական չեմպիոնական տիտղոսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA): Վանեսա Բրայանտը շնորհավարել է «Լեյքերսի» գլխավոր մենեջեր Ռոբ Պելինկային ու ակումբին:

«Շնորհավորում եմ, պարոն Պի: Շնորհավորում եմ «Լեյքերսին»: Շատ կցանկանայի, որ Կոբին ու Ջիջին տեսնեին սա»,- Վանեսա Բրայանտի խոսքը մեջբերում է Clutch Points-ը:

Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Լեյքերսը» նախորդ անգամ NBA-ի չեմպիոն դարձել էր 2010 թվականին: Այդ տարի Կոբի Բրայանտը 5-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն:

Հունվարի 26-ին ամերիկացին, ուղղաթիռի օդաչուն ու 8 ուղևորներ զոհվել էին ավիաաղետում: Ուղղաթիում էր նաև Բրայանտի 13-ամյա դուստրը՝ Ջաննան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում