20:49  ,  12 հոկտեմբերի, 2020

Լեբրոն Ջեյմսը պատմական ռեկորդներ է սահմանել NBA-ում

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքում «Մայամիի» նկատմամբ հաղթանակի արդյունքում սահմանել է մի շարք ռեկորդներ, hաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ շարքում 34-ամյա ամերիկացու միջին արդյունավետությունը կազմել է 29.8 միավոր: Ջեյմսը NBA-ի պատմության միակ բասկետբոլիստն է, որը չեմպիոն է դառնում 3 տարբեր ակումբների հետ՝ փլեյ-օֆֆում գրանցելով +25 միջին արդյունավետություն: Լեբրոնը NBA-ի եզրափակիչում թրիփլ-դաբլների ցուցանիշը հասցրեց ռեկորդային 11-ի:

Ջեյմսը 260-րդ հանդիպումն անցկացրեց NBA-ի փլեյ-օֆֆում՝ մեկ խաղով գերազանցելով Դերեկ Ֆիերի ռեկորդը:

Լեբրոն Ջեյմսը դարձավ NBA-ի եզրափակիչում թրիփլ-դաբլ գրանցած ամենատարեց խաղացողը (35 տարեկան, 286 օրական) և շրջանցեց Էլջին Բեյլորին (35 տարեկան, 225 օրական): Նա նաև NBA-ի պատմության միակ խաղացողն է, որը NBA-ի մեկ եզրափակիչ շարքում նվազագույնը հավաքում է 150 միավոր, գրանցում 50 անդրադարձ ու 50 փոխանցում:

Լեբրոնը նաև առաջինն է, որը NBA-ի եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվում 3 տարբեր թիմերում: Նախկինում նա լավագույնն էր ճանաչվել նաև «Մայամիի» ու «Քլիվլենդի» կազմում:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս