17:07  ,  12 հոկտեմբերի, 2020

Ռումինացի երկրպագուները հարգել են առաջնագծում զոհված Արիս Ստեփանյանի հիշատակը (ֆոտո)

Ռումինական Uniti sub tricolor երկրպագուների խումբը հարգել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանի հիշատակը: Օրեր առաջ Արիս Ստեփանյանն արիաբար զոհվել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում:

Ռումինացի երկրպագուները Բուխարեստի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու մոտ փակցրել են հետևյալ գրությամբ պաստառ. «Աստղերը, որ ընկան ձեր պատերազմում, չեն անհետանում։ Եղեք խիզախ։ Նրանք փայլելու են ձեր կյանքում։ Արիս Ստեփանյանի հիշատակին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռումինացի ֆուտբոլային երկրպագուները Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ակցիա էին անցկացրել Արցախում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից հետո: Նրանք Բուխարեստի հայկական եկեղեցու դիմաց փակցրել էին հայ ժողովրդին աջակցող պաստառ: Ակցիան անցկացնելու համար միավորվել էին մի քանի ուլտրաս խմբեր՝ UST, HP, Camarazii, NOI, Grai Strabun, Dulce Romanie:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով