16:45  ,  12 հոկտեմբերի, 2020

Լեբրոն Ջեյմս. Մայրիկ, ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի եզրափակիչում հաղթանակ տանելուց անմիջապես հետո զանգահարել է մորը:

«Մայրիկ, ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել: Հուսով եմ, որ հետագայում ևս կշարունակես հպարտանալ ինձնով»,- ասել է Ջեյմսը:

Եզրափակիչում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթանակ է տարել ընդհանուր 4:2 հաշվով և հռչակվել NBA-ի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:

Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության մեջ դարձավ միակ բասկետբոլիստը, որը չեմպիոն է դարձել 3 տարբեր ակումբների հետ:

«Լոս Անջելես Լեյքերսը» պատմության մեջ 17-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն: Վերջին անգամ ակումբը չեմպիոն էր հռչակվել 2010 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում