22:08  ,  11 հոկտեմբերի, 2020

Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի երրորդ տուրում Վրաստանի հավաքականի 2։2 հաշվով խաղալուց հետո ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Հիմնականում հավասար պայքար էր, վատ չսկսեցինք։ Իհարկե, մրցակիցը նույնպես գոլային պահեր ունեցավ։ Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի, շատ չզարմացրեց։

Ֆուտբոլում կա մրցակից, որը ճնշում է գործադրում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ պահեր ստեղծեց, բայց երկու անգամ գրավեց մեր դարպասը։

Խորեն Բայրամյանը լավ ֆուտբոլիստ է եւ ամեն անգամ ավելի լավ է խաղում։ Այսօր էլ լավ դրսեւորեց իրեն։

Էստոնիայի դեմ հաջորդ խաղում կազմը կախված կլինի ֆուտբոլիստների վիճակից»,- նշեց Կապառոսը։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ խումբ, երրորդ տուր

Հայաստան - Վրաստան՝ 2։2

Խորեն Բայրամյան, 6, Հենրիխ Մխիթարյան, 88 - Նիկա Կաչարավա, 46, Թոռնիկե Օքրիաշվիլի, 74

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո (Յուրի Գարեգինյան, 67), Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 89), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 67):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում