18:04  ,  11 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1։1

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն» մրցել են ընկերական խաղում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մարզադաշտում անցկացված խաղում «Ուրարտուից» 23-րդ րոպեին աչքի է ընկել Օլեգ Պոլյակովը։ «Արարատ-Արմենիան» պարտությունից խուսափել է 72-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլի շնորհիվ։

Հիշեցնենք, որ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում Հայաստանի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով