16:24  ,  11 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը Վրաստանի թիմի դեմ կխաղա կարմիր համազգեստով (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղում հանդես կգա ամբողջովին կարմիր համազգեստով, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Վրաստանի հավաքականը կխաղա ամբողջությամբ սպիտակ հանդերձանքով։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականը հրապարակել էր վերջնական հայտացուցակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով