20:30  ,  10 հոկտեմբերի, 2020

«Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Երևանի «Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը Ազգերի լիգայի երրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

«Հայաստանի համար»,- գրել է Դրագոևիչը՝ կից տեղադրելով Չեռնոգորիայի հավաքականի՝ Ադրբեջանի դեմ խաղում տարած հաղթանակը նշելուց լուսանկար:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի հավաքականն առավելության էր հասել մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով: 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Ստեֆան Յովետիչը, իսկ 71-րդ րոպեին Իգոր Իվանովիչը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Անդրիյա Դրագոևիչն ընդգրկված է եղել Չեռնոգորիայի հավաքականի հայտացուցակում, սակայն չի մասնակցել հանդիպմանը:

No description available.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով