16:29  ,  10 հոկտեմբերի, 2020

Էդգար Մալաքյանն ազատ է արձակվել և մասնակցել «Արարատի» խաղին (ֆոտո)

Երևանի «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը (1:2): 30-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղն է անցկացրել անազատության մեջ գտնվելուց հետո:

Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանը մեկ ամսով կալանավորվել էր օգոստոսի 30-ին կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Էդգարը և իր եղբայր Գոռ Մալաքյանը ձերբակալվել էին ոստիկանների հետ բախման պատճառով:

Էդգար Մալաքյանն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Արարատ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում