16:15  ,  10 հոկտեմբերի, 2020

«Լոռին» հաղթել է «Նորավանքին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռին» հոկտեմբերի 10-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Առաջին խմբում հանդես եկող «Նորավանքի» հետ և հաղթել 2:0 հաշվով: Խաղակեսերից յուրաքանչյուրում գրանցվել է մեկ գոլ:

Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պատճառով սեպտեմբերի 29-ից անորոշ ժամկետով դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով