14:02  ,  10 հոկտեմբերի, 2020

«Արարատ» - «Ուրարտու» խաղը մեկնարկել է լռության րոպեով (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ Երևանի «Արարատը» և «Ուրարտուն» հոկտեմբերի 10-ին ստուգողական հանդիպում են անցկացրել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: «Արարատը» 2:1 հաշվով հաղթել է կորտիվուարցի հարձակվող Մորի Կոնեի ու սերբ կիսապաշտպան  Իգոր Ստանոևիչի գոլերի շնորհիվ: «Ուրարտուից» հաշիվը երկրորդ խաղակեսում կրճատել է 20-ամյա կիսապաշտպան Տիգրան Այունցը:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում ընթացող թեժ մարտերում արիաբար զոհված հայ զինվորների հիշատակը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պատճառով սեպտեմբերի 29-ից անորոշ ժամկետով դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը:

Ընկերական խաղ

«Արարատ» - «Ուրարտու»՝ 2:1

Մորի Կոնե, 6, Իգոր Ստանոևիչ, 34 - Տիգրան Այունց, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով