00:44  ,  10 հոկտեմբերի, 2020

«Սևանի» ֆուտբոլիստ. Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկնել առաջնագիծ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևանի» ֆուտբոլիստ Արամ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։

«Կարծում եմ՝ այս ծանր իրավիճակում մրցումներ իրականացնելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ բոլորս այս պահին մեկ բանի մասին ենք մտածում։ Այսօր մեզ համար ամենակարևորը հայրենիքն է, իսկ մնացած բաները երկրորդական են։ Մարզումներն այս պահին ևս ունեն էֆեկտիվությունը։ Սակայն թիկունքում յուրաքանչյուրս պետք է կատարենք մեր գործը՝ վստահ լինելով, որ հաղթանակը մերն է լինելու: Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկնել առաջնագիծ։

Առաջնագծում կանգնած մեր տղաներին մաղթում եմ ամենակակևորը անփորձանք ծառայություն, մեծ ուժ ու եռանդ։ Վստահ եմ, որ շատ շուտով միասին կտոնենք այսքան սպասված հաղթանակը։ Աստված պահապան մեր զինվորներին և բոլորիս»,- Արամ Սարգսյանի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում