00:10  ,  10 հոկտեմբերի, 2020

10 հազար մետր վազքում գրանցվել է աշխարհի ռեկորդ

Ուգանդացի աթլետ Ջոշուա Չեպտեգեին սահմանել է 10 հազար մետր վազքի աշխարհի ռեկորդ: Իսպանական Վալենսիայում անցկացված մրցմանը 24-ամյա մարզիկը գրանցել է 26 րոպե 11,00 վայրկյան արդյունք:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Եթովպիան ներկայացնող Կենենիսա Բեկելեին, որը 2005 թվականին 10 հազար մետրը հաղթահարել էր 26 րոպե 17,53 վայրկյանում:

Հիշեցնենք, որ Ջոշուա Չեպտեգեին աշխարհի գործող չեմպիոնն է 10 հազար մետր վազքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում