17:10  ,  9 հոկտեմբերի, 2020

Կարեն Գրիգորյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում անցկացված «Մարկես դե Պոմբալ» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը: Գրիգորյանը նաև 1 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

Մրցաշարին մասնակցում էին 74 շախմատիստներ 7 երկրներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս