23:52  ,  8 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին:

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մարզման սկզբում ֆուտբոլիստները փորձարկեցին խաղը պաշտպանութունում, իսկ հետո՝ հարձակման մեջ: Այնուհետև թիմը կատարեց սահմանափակ տարածության մեջ արագ կողմնորոշվելու տակտիկական վարժություններ, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզիչները նաև փորձարկեցին Վրաստանի հավաքականի դեմ խաղի հավանական կազմը:

Հոկտեմբերի 9-ին թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, որից հետո կմեկնի Լեհաստան: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Posted by Football Federation of Armenia on Thursday, October 8, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում