23:15  ,  8 հոկտեմբերի, 2020

Norway Chess. Լևոն Արոնյանն արմագեդոնում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային

Նորվեգական Ստավանգերում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Դասական պարտիան ավարտվեց ոչ ոքի: Արմագեդոնում Արոնյանը 56-րդ քայլում պարտություն կրեց:

Նախորդ 3 տուրերում Լևոն Արոնյանն արմագեդոնում պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, դասական պարտիայում հաղթել էր նորվեգացի Տարի Արյանին և լեհ Յան Կշիշտոֆ Դուդային:

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ ոչ ոքիի դեպքում գրոսմայստերները նույն խաղաքարերով մրցում են արմագեդոնում:

Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Altibox Norway Chess-ն անցկացվում է 2 շրջանով։ Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, արմագեդոնում հաղթողին տրվում է 1,5 միավոր, իսկ պարտվողին՝ 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում