16:02  ,  8 հոկտեմբերի, 2020

Արթուր Ալեքսանյան. Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական հերթական ահաբեկչությանն Արցախի դեմ:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։

«Հաղթելու ենք։ Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան»,- Ինստագրամի Story բաժնում գրել է գյումրեցի ըմբիշը՝ տեղադրելով Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարները ռմբակոծությունից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում