13:31  ,  8 հոկտեմբերի, 2020

«Արցախի», «Ուրարտու-2»-ի և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստն արիաբար զոհվել է թեժ մարտերում (ֆոտո)

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում:

Դավիթ Բաբայանը հանդես է եկել նաև Երևանի «Լոկոմոտիվում» և «Արցախում» (այժմ՝ «Նոա»), որոնք ևս ցավակցել են նրա ընտանիքին ու հարազատներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում