18:17  ,  7 հոկտեմբերի, 2020

Ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ԽՄՕՄՄ թիմի սան Հայկ Սահակյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեական մարզադպրոց) բասկետբոլի թիմի սան Հայկ Սահակյանը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան Հայկ Սահակյանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Հայկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- ասվում է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում:

Ավելի վաղ ռազմաճակատում զոհվել էր նաև ԽՄՕՄՄ-ի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին բասկետբոլիստ Տիգրան Միկոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում