23:02  ,  6 հոկտեմբերի, 2020

Norway Chess. Լևոն Արոնյանի հաղթանակը

Նորվեգական Ստավանգերում Լևոն Արոնյանի մասնակցությամբ շարունակվում է Norway Chess մրցաշարը:

Հայկական շախմատի առաջատարը, որը հոկտեմբերի 6-ին նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը, երկրորդ տուրում սպիտակներով մրցեց նորվեգացի Տարի Արյանի հետ և հաղթանակ տարավ 48-րդ քայլում:

Մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի լեհ Յան Կշիշտոֆ Դուդանի հետ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոն Արոնյանը պարտվել էր նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում