20:08  ,  6 հոկտեմբերի, 2020

Յուրա Մովսիսյան. Հայաստանը ներկայացնելն ամենամեծ նվերն է եղել ինձ համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման եթերում հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է եղել ներկայացնել Հայաստանը, չնայած առաջարկ է ունեցել նաև ԱՄՆ-ի հավաքականից:

«Հայ լինելն օրհնություն է: Ինձ համար հայ լինելը, Հայաստանն աշխարհին ներկայացնելը լավագույն նվերն է:

Հնարավորություն եմ ունեցել խաղալ ԱՄՆ-ի ազգային հավաքականում, սակայն մերժել եմ, քանի որ գիտեի, որ ԱՄՆ-ի հավաքականում չէի կարող խաղալ այն մոտիվացիայով, որով խաղացել եմ Հայաստանի ընտրանու կազմում:

Հայաստանի հավաքականի հանդիպումների մեկնարկից առաջ թիմի բոլոր ֆուտբոլիստները զգում են հպարտություն, այլ ոչ թե անհանգստություն»,- ասել է Մոսվիսյանը:

Ավելի վաղ հայ հարձակվողն ամերիկյան ռադիոհաղորդման եթերում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս