13:04  ,  6 հոկտեմբերի, 2020

Նազիկ Ավդալյան. Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է

Ծանրամարտի կանանց 2009թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե ու արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:

«Մենք՝ հայերս, պայքարում ենք հանուն հայրենիքի, հանուն քաղաքակրթության, այլ ոչ թե ինչ-որ տարածքի. դա է մեր տարբերությունը: Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է»,- ասել է Նազիկ Ավդալյանը, փոխանցում է ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում