12:12  ,  6 հոկտեմբերի, 2020

«Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Յուրա Ալավերդյանը նախկին ֆուտբոլիստ է

«Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Յուրա Ալավերդյանը նախկին ֆուտբոլիստ է և հանդես է եկել «Ալաշկերտ-2000» թիմում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Յուրա Ալավերդյանը բարձրագույն կոչմանն արժանացել էր Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար: Ացախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում Ֆիզուլիի ուղղությամբ նա խոցել էր հակառակորդի 9 տանկ և 1 ավտոտեխնիկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում