00:42  ,  6 հոկտեմբերի, 2020

«Կրասնոդարին» չի հաջողվել ձեռք բերել Սարգիս Ադամյանին

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի տեղափոխությունը ռուսական «Կրասնոդար» ձախողվել է, հաղորդում է «Чемпионат»-ը:

2 ակումբները փոխհամաձայնության են եկել տրանսֆերի հարցում, սակայն «Կրասնոդարին» չի հաջողվել 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել պայմանագրի ֆինանսական կողմի հարցում:

«Խաղացողը պահանջել է մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ»,- ասել է «Чемпионат»-ի աղբյուրը:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը 2019-ի ամռանը գերմանական «Յան Ռեգենսբուրգից» է տեղափոխվել «Հոֆենհայմ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Այս մրցաշրջանում հարձակվողը վնասվածքի պատճառով դեռ պաշտոնական խաղ չի անցկացրել գերմանական ակումբի կազմում: Գերմանիայի նախորդ առաջնությունում Ադամյանը մասնակցել է 15 խաղի և դարձել 5 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում