00:30  ,  6 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականն անցկացրել է հավաքի առաջին մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել այս հավաքի ընթացքում:

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը:

Հայաստանի հավաքականի հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները դեռ չեն միացել թիմին:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Այս ամիս Հայաստանի հավաքականն ունի ևս 2 հանդիպում: Հոկտեմբերի 11-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կհյուրընկալի Վրաստանի թիմին, իսկ 3 օր անց կհյուրընկալվի էստոնացիներին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով