21:55  ,  5 հոկտեմբերի, 2020

«Վեստ Արմենիան» 10 հազար դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիան» 10 հազար դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի: Ակումբը նաև սկսել է #BroontskChallenge-ը, որի մանրամասների մասին հայտնել է հայտարարությունում:

«Սիրելի՛ ընկերներ, մենք սկսում ենք #BroontskChallenge-ը։
Բանաձևը՝ 10$ x 10.000.000 մլն հայ = մի բռունցք:
Ուզում ենք այս մարտահրավերը տարածել բոլորիս արդեն հայտնի էքսպոնենցիալ աճով, քանի որ ժամանակը խիստ թանկ է։ Ուզում ենք, որ այն շատ արագ դուրս գա նաև ՀՀ սահմաններից և պտտվի ամբողջ աշխարհով։ Դրա համար յուրաքանչյուրը, ով ստանում է այս մարտահրավերը, պետք է իր 10$-ը փոխանցելուց հետո այն ուղարկի 5 վստահելի հոգու, որոնք հաստատ կշարունակեն մեր բռնած գործը։
Գիտեմ, որ շատերդ արդեն փոխանցել եք, ու շատ դեպքերում շատ ավելի մեծ գումարներ, օգնել և օգնում եք գործով, գույքով, բնամթերքով և այլ միջոցներով, բայց վստահ եմ, որ լրացուցիչ 10$ էլ կփոխանցեք առանց վարանելու։
Եվ այսպես՝
1. Ես փոխանցեցի իմ 10000$-ը Հայաստան համահայկական հիմնադրամին։
2. Ուղարկում եմ այս մարտահրավերը 5 հոգու՝ FC Ararat-ArmeniaFC PyunikUrartu Football ClubFC Gandzasar KapanFC Ararat :
3. Նկարիս վրա ավելացրեցի #broontskchallenge-ի շրջանակը, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված, ինչպես նաև հետագայում ինձ հետ չուղարկեն նույն մարտահրավերը»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում