00:53  ,  5 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնան» ու «Սեւիլիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում հանդիպեց «Սեւիլիայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը։ Աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը։ 2 րոպե անց կատալոնական թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վերականգնեց հավասարությունը։

«Բարսելոնան» ու «Սեւիլիան» անցկացրել են 3-ական հանդիպում եւ 7-ական միավորով 5-6-րդ տեղերում են։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆիլիպե Կոուտինյո, 10 - Լյուկ դե Յոնգ, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս