22:33  ,  4 հոկտեմբերի, 2020

«Բավարիան» ուժեղ էր «Հերտայից»՝ 4։3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց Բեռլինի «Հերտային»։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 4։3 հաշվով։ Դաշտի տերերի չորս գոլերն էլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 6 միավորով չորրորդ տեղում է։ Առաջատարներն են 7-ական միավոր վաստակած «ՌԲ Լայպցիգը», «Աուգսբուրգը» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ «Հերտան» 13-րդն է՝ 3 միավոր։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 4։3 (տեսանյութ)

Ռոբերտ Լեանդովսկի, 40, 51, 85, 90+3, 11մ – Ջոն Կորդոբա, 59, Մատեուս, 71, Ջեսիք Նգանքամ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս