21:24  ,  4 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1։6 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 1։6 հաշվով պարտվեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Դաշտի տերերը 28-րդ րոպեին հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, որը ձեռքով թեթեւ հարվածել է Էրիկ Լամելայի դեմքին։։

«Տոտենհեմը» 7 միավորով 5-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 3 խաղից հետո 3 միավորով 16-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1։6 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 2, 11մ - Տանգայ Նդոմբելե, 4, Սոն Հին Մին, 7, 37, Հարի Քեյն, 30, 79, 11մ, Սերժ Օրյե, 51,

Հեռացում՝ Անտոնի Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս