Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 7:0 հաշվով հաղթել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների թիմին: Խաղից հետո, 11-մետրանոց հարվածաշարում 5:3 հաշվով դարձյալ հաղթել են ճապոնացիները:
Ճապոնիայի հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչեւ 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Ճապոնացիները մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 18-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում