19:44  ,  3 հոկտեմբերի, 2020

«Հոֆենհայմը» պարտվեց, Ադամյանը չխաղաց, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Հոֆենհայմը» Ֆրանկֆուրտում խաղաց «Այնտրախտի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

«Այնտրախտը» 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը» 6 միավորով չորրորդ տեղում է։

Դորտմունդի «Բորուսիան» 4։0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» եւ 6 միավորով երկրորդն է։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսիա Դ» - «Ֆրայբուրգ»՝ 4։0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 31, 66, Էմրե Ջան, 47, Ֆելիքս Պասլակ, 90+2

«Այնտրախտ Ֆ» - «Հոֆենհայմ»՝ 2։1 (տեսանյութ)

Դաիտի Կամադա, 54, Բաս Դոստ, 71 - Անդրեյ Կրամարիչ, 18

«Շտուտգարտ» - «Բայեր»՝ 1։1

Սաշա Կալայջիչ, 76 - Պատրիկ Շիկ, 7

«Քյոլն» - «Բորուսիա Մ»՝ 1։3

Էլվիս Ռեջբեչայ, 84 – Ալասան Պլեա, 14, Շտեֆան Լյայներ, 16, Լարս Շտինդլ, 56, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով