17:25  ,  3 հոկտեմբերի, 2020

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Չելսին» ընդունեց «Քրիսթալ Փելասին»։ Լոնդոնյան ակումբների պայքարում հաղթեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը՝ 4։0։

«Չելսիից» գոլ են խփել անգլիացի պաշտպան Բենջամեն Չիլուելը, ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման եւ Իտալիան ներկայացնող կիսապաշտպան Ժորժինյոն, որը երկու անգամ աչքի ընկավ 11 մետրանոցից։

«Չելսին» 4 խաղից հետո 7 միավորով չորրորդ տեղում է։ Առաջատարներ «Լեսթերը», «Լիվերպուլն» ու «Էվերտոնն» անցկացրել են 3-ական հանդիպում եւ վաստակել 9-ական միավոր։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 4։0 (տեսանյութ)

Բենջամեն Չիլուել, 50, Կուրտ Զումա, 66, Ժորժինյո, 78, 11մ, 82, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով