00:53  ,  3 հոկտեմբերի, 2020

ՊՍԺ - «Անժե»՝ 6։1 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Անժեին»։ Փարիզյան ակումբը հաղթանակ տարավ 6։1 հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 6 խաղից հետո 12 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Ռենն» է, որը 5 խաղում վաստակել է 13 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

ՊՍԺ - «Անժե»՝ 6։1 (տեսանյութ)

Ալեսանդրո Ֆլորենցի, 7, Նեյմար, 36, 47, Յուլիան Դրաքսլեր, 57, Իդրիսա Գեյե, 71, Կիլիան Մբապե, 84 - Իսմայել Տրաորե, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով