19:47  ,  2 հոկտեմբերի, 2020

Լուկակուն՝ Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

27-ամյա խաղացողը Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա դարձել է նաեւ 1 ինքնագոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ինտերը» 2։3 հաշվով պարտվել էր իսպանական «Սեւիլիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով