Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայաստանցի ֆուտբոլիստի զոհվելու մասին։
«ՀՖՖ-ն խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։
ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- նշվում է ցավակցական հաղորդագրությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում