01:42  ,  2 հոկտեմբերի, 2020

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 0։3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային»։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

«Բարսելոնան» երկու խաղում երկու հաղթանակից հետո 6 միավորով 5-րդ տեղում է։ «Սելտան» 4 խաղում վաստակել է 5 միավոր եւ 11-րդն է։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 0։3 (տեսանյութ)

Անսու Ֆատի, 11, Լուկաս Օլասա, 51, ինքնագոլ, Սերխիո Ռոբերտո, 90+5

Հեռացում՝ Կլեման Լանգլե («Բարսելոնա»), 42, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում