22:53  ,  1 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Եվրոպայի լիգայից (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում մրցում էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:

Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով և դուրս մնաց մրցաշարից: Սերբական թիմի առաջին գոլը 45-րդ րոպեին խփել է Ալեկսանդար Կատային: «Ցրվենա Զվեզդայի» առավելությունը 60-րդ րոպեին կրկնապատկել է Դիեգո Ֆալչինելին: «Արարատ-Արմենիայի» միակ գոլը 72-րդ րոպեին խփել է Մաիլսոն Լիման:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

«Արարատ-Արմենիան» պատմական հաջողությանը մոտ էր նաև նախորդ տարի, բայց Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Լյուսեմբուրգի «Դյուդելանժին»:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա»՝ 1:2

Մաիլսոն Լիմա, 72 - Ալեկսանդար Կատայի, 45, Դիեգո Ֆալչինելի, 60

Ovako je Zvezda povela protiv Ararata

Posted by FK Crvena zvezda on Thursday, October 1, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում