21:13  ,  1 հոկտեմբերի, 2020

Վինիսիուս. «Ռեալը» ունի շատ ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են գոլեր խփել

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ Արքայական ակումբում հանդես են գալիս շատ ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են գոլեր խփել ու հաղթանակ ապահովել թիմի համար:

««Ռեալը» լավ է սկսել մրցաշրջանն Իսպանիայի առաջնությունում: Մենք կարևոր հաղթանակ տարանք «Վալյադոլիդի» դեմ խաղում և պատրաստվում ենք հաղթել մյուս հանդիպումներում:

Մեր թիմն ունի շատ ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են գոլեր խփել: Մրցաշրջանի ընթացքում մենք էլ ավելի ենք կատարելագործվելու»,- Վինիսիուսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Նշենք, որ Լա Լիգայի չորրորդ տուրից հետո «Ռեալը» 7 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում