20:10  ,  1 հոկտեմբերի, 2020

ՉԼ. 2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանն ու հարձակվողը

Ժնևում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության ընթացքում ՈւԵՖԱ-ն ներկայացրեց նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի անունները:

2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, լավագույն պաշտպան՝ «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը, լավագույն կիսապաշտպան՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, լավագույն հարձակվող` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվեց նաև Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը ստացել է Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում