19:40  ,  1 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին կփորձի հասնել պատմական հաջողության և նվաճել եվրագավաթների խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմի մրցակիցը մեկխաղա դիմակայությունում կլինի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»:

Հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը:

«Արարատ-Արմենիա». Ստեֆան Չուպիչ, Ալեմաո, Անջելո Մենեզես, Սերգեյ Վակուլենկո, Դավիդ Հումանես, Սարգիս Շահինյան, Յոան Գուֆրան, Զաքարիա Սանոգո, Ֆուրջել Նարսինգ, Մաիլսոն Լիմա, Ջեյսոն Մարտինես:

«Ցրվենա Զվեզդա». Բորյան, Գայիչ, Դեգենեկ, Պանկով, Ռոդիչ, Նիկոլիչ, Կանգա, Բեն Նաբուհանե, Իվանիչ, Կատաի, Ֆալչինելի:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում